2 տարեկան երեխան ընկել է պատուհանից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրալմաշի միկրոշրջանում երկու տարեկան երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ երրորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո, երբ հայրը հագուստը փոխելիս է եղել։ Այս մասին հայտնում է E1-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Դոնբասկայա փողոցի բարձրահարկ շենքում: Երկու տարեկան տղան բարձրացել է պատուհանագոգին և ընկել երրորդ հարկի պատուհանից: Երեխան ողջ է մնացել և բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Նախնական տեղեկություններով՝ ընտանիքում երեք երեխա կա։ Հայրը գնացել է հագուստ փոխելու, միջնեկ երեխան բացել էպատուհանը։ Այդ պահին կրտսեր որդուն հաջողվել է բարձրանալ խաղալիք մեքենայի հետից, որը գտնվել է պատուհանագոգին: Տուժածի վիճակի մասին մանրամասներ հայտնի չեն, իրավապահները պարզում են հանգամանքները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live