Նոր Արմավիրում լոգարանում 20-ամյա աղջիկը մահացել է շմոլ գազի թունավորումից
ՀասարակությունՀունվարի 6-ին լոգարանում մահացած, Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 20-ամյա բնակչուհի Եսենյա Թովմասյանը դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն նա մահացել է շմոլ գազից թունավորման հետեւանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Եսենյա Թովմասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նշանակվել է նաեւ տեխնիկայի անվտանգության դատատեխնիկական փորձաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում հունվարի 6-ին լոգարանում լողանալիս մահացել է գյուղի 20-ամյա բնակչուհի Եսենյա Թովմասյանը: Եսենյա Թովմասյանը եղել է տան փոքր երեխան, ունի իրենից մեծ եղբայր: Նա սովորում էր ԵՊՀ ռուս բանասիրության բաժնում: Գյուղապետի խոսքով, Եսենյան ընկեր ուներ, նրանք շուտով պետք է նշանվեին: