59-ամյա կինը կեղծ 20-հազարանոցները թաքցրել էր նեքնաշորում, բայց ոստիկանները գտան
ՀասարակությունՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողները, 2015-ի դեկտեմբերի 29-ին, Գյումրիի Ռիժկովի փողոցի դեղատներից մեկից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ 59-ամյա Մարիա Գ.-ին, կասկածանքը՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելն ու իրացնելը:
Դեղատանը նա արդեն իրացրել էր 20 հազար դրամ անվանական արժեքով մեկ կեղծ թղթադրամ:
Մարիա Գ.-ի խուզարկությամբ ներքնաշորից հայտնաբերվել է 19 հատ կեղծված 20-հազարանոց: Նա հայտարարել է, որ թղթադրամներն իրենն են, իրացման նպատակով գունավոր տպիչով պատրաստել է իր աշխատավայրում:
Փաստի առթիվ քրգործ է հարուցվել, Մարիա Գ.-ն կալանավորված է: