ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիան անկախության շուրջ հանրաքվե կպահանջի
ՄիջազգայինՇոտլանդիան անկախության նոր հանրաքվե կպահանջի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Փետրվարի 22-ին այս մասին հայտարարել է բրիտանական Համայնքների պալատի Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Անգուս Ռոբերթսոնը:
Նրա խոսքով, շոտլանդացի բոլոր խորհրդարանականները կողմ են ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանը: «Բայց եթե երկրին ստիպեն դուրս գալ ԵՄ-ից, վստահ եմ, որ Շոտլանդիայի բնակիչները անկախության նոր հանրաքվե կպահանջեն՝ Եվրամիություն տեղ ունենալու համար»,- ասել է Ռոբերթսոնը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին շոտլանդացիների 55%-ը կողմ էր արտահայտվել Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորության կազմում մնալուն: