Քամու ուժգնացում, ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ. ինչ եղանակ կլինի 02-07.08.2024-ին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02-07.08.2024թ.)
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 2-3-ին, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 41.9°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.9°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live