Իսկական շոկ․ ինչու՞ է 4-ամյա երեխան դատապարտվել ցմահ ազատազրկման (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումBlog.1in.am-ը գրում է.
Եգիպտոսի 4-ամյա բնակիչ Ահմեդ Մանսուր Կարնին ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանության 8 փորձի, պետական սեփականությունը վնասելու, զինվորականներին ու ոստիկաններին սպառնալու, ինչպես նաև վանդալիզմի համար։ Փոքրիկի փաստաբանները շոկի մեջ են, բայց ոչինչ անել չեն կարող։ Նրանք հայտարարել են, որ դատավորը, ով կարդացել է մեղադրական վճիռը, ծանոթ չի եղել գործի նյութերին։

Փաստաբանները պնդում են, որ չնայած 4-ամյա Կարիի ծննդականը գտնվում է դատարանում, նրան շփոթել են իր ավագ բարեկամներից մեկի հետ։

«Այս դեպքը ևս մեկ անգամ վկայում է, որ Եգիպտոսում արդարադատություն գոյություն չունի։ Մեր երկիրը կառավարում են ցնորվածները»,- հայտարարել է փաստաբաններից մեկը։