Մրգավետում ջրատարում հայտնաբերված նորածնի դին եղել է կիսաայրված վիճակում
ՀասարակությունԱրարատի մարզի Մրգավետ գյուղում փետրվարի 19-ին հայտնաբերված երեխայի դին եղել է կիսաայրված վիճակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը՝ երեխայի մասին տեղեկություն ունեցողներին խնդրելով դիմել իրենց:
Ըստ ոստիկանության՝ հնարավոր է՝ երեխայի ծնունդը ընդունել են տնային պայմաններում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում՝ դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի: Նորածինը տղա է եղել:
Հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: