Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր


Կենդանաբանական այգում ամենաշատը ո՞ւմ վանդակի շուրջ են մարդիկ հավաքվում՝ կապիկի, իսկ կապիկ լինելը դեռ արվեստ չէ. Լիլի Էլբակյան

Life

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիլի Էլբակյանին վերջին շրջանում էկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, նա այդ փաստը կապում է ժամանակին իր հաճախակի մերժումների հետ.

«Երեխաներս դեռ փոքր են ու ես էլ ցանկանում եմ իրենց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, որպեսզի հանկարծ ու հանկարծ իմ կարիքը չզգան: Հատկապես, երբ որդիս նոր էր ծնվել, ողջ ուշադրությունս նրան էր ուղղված (դե աղջիկս արդեն համեմատաբար մեծ է), այդ է պատճառը, որ թատրոնի եւ դասավանդման աշխատանքիս զուգահեռ հազվադեպ եմ նկարահանումների առաջարկներն ընդունում: Իսկ հիմա, կարծում եմ, անընդհատ մերժումներից հետո պակասել են առաջարկները, հավանաբար շատերը կարծում են՝ կրկին կմերժեմ: Ինչ խոսք՝ հետաքրքիր առաջարկներ ունենալու դեպքում սիրով կհամաձայնեմ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Էլբակյանը:

Լիլին արդեն երկար տարիներ է դասավանդում է ԵՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում, այս տարի երիտասարդ դասախոսի կուրսը ավարտում է, ինչն էլ ավելի ծավալուն է դարձրել նրա զբաղվածությունը. «Այս աշխատանքը շատ եմ սիրում, կուրսս այս տարի ավարտում է, ուսանողներս արդեն մի շարք փորձերով ու պրեմիերաներով են զբաղված, ինչն ինձ ոչ միայն ոգեւորում, այլեւ հպարտություն է պատճառում»,- նշեց դերասանուհին, իսկ հարցին, թե ինչպե՞ս է կայանում ուսանող եւ երիտասարդ դասախոս կապը, Լիլի Էլբակյանը պատասխանեց.

«Արդեն տասը տարվա փորձ ունեմ, բայց դեռեւս լսարան մտնելիս փոքր-ինչ հուզմունք կա, ամեն դեպքում՝ սիրում եմ իմ աշխատանքը: Ուսանողներիս հետ ընկերներ ենք, բայց աշխատանքի մեջ էլ շատ խիստ եմ, ինձ մոտ հստակ սահմանազատված է ՝ ընկերությունը ընկերություն, գործը՝ գործ մոտեցումը, եթե այդպես չլինի, վատ կլինի հենց ուսանողներիս համար, քանի որ հաստատ լավ արդյունքի չենք հասնի: Հենց մեր նման հարաբերությունների շնորհիվ էլ ուսանողներիցս մի քանիսն արդեն թատրոնի բեմում են: Ինչ վերաբերում է երիտասարդ դասախոս եւ ուսանող հարաբերություններին՝ պետք է նկատեմ, որ այդ առումով դժվարություններն արդեն անցած են: Տասը տարի առաջ, երբ նոր էի ավարտել, միանգամից սկսեցի դասավանդել, այ այն ժամանակ շատ դժվար էր: Հատկապես հիշում եմ, որ սկզբում հայրիկիս ասիստենտն էի, ընդ որում, երբ հայրս հայտնեց այդ մասին, անհանգստացած ասացի, որ դեռ չեմ կարող ու նա խոստացավ օգնել, բայց սեպտեմբերի 1-ից սկսած նա ինձ լսարանում մենակ թողեց: Այն ժամանակ ես իսկապես շատ փոքրիկ էի, ուսանողները ինձնից բարձրահասակ էին, ուստի կանգնում էի աթոռին ու բղավում էի, որ լռեն ու դաս անենք: Մի օր էլ հայրս ասաց, որ դիտմամբ սկզբնական ամիսները չեկավ դասի, ասաց՝ «Ես քեզ գցել եմ օվկիանոս, որ դու լողալ սովորես», հիմա համաձայն եմ հայրիկիս հետ»:

Խոսելով մեր դերասանների նոր սերնդից, որոնց մեծ մասամբ այնքան էլ միանշանակ չեն ընդունում ավագ սերնդի դերասանները՝ Լիլին նկատեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կար մեր ավագ սերնդի դերասանների ժամանակ, բայց մի բան հաստատ է՝ այն ժամանակ նրանք շատ ավելի կարդացած եւ գրագետ էին, սակայն այս սերնդի մեջ էլ մեկ այլ հետաքրքիր բան կա՝ նրանք կարծես թե խտանյութ լինեն, մերօրյա ինֆորմացվածության արդյունքում նրանց հետ աշխատելը հեշտ է դառնում, նրանք շատ արագ են կողմնորոշվում, որը չկար օրինակ իմ սերնդի ժամանակ: Իհարկե, մի ցավալի բան կա՝ նրանք գալիս են դատարկ, առանց հիմքի: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ հույս չկա ավելի լավը դառնալու: Մեր ավագ սերունդը շատ հաճախ վատ կերպով է արտահայտվում սերիալում նկարահանվող մարդկանց հանդեպ, ովքեր մասնագիտությամբ դերասաններ չեն ու դա շատ պարզ է երեւում, նրանք չեն խաղում, նրանք ուղղակի տեքստ են կարդում: Իհարկե, միանշանակ ասել երիտասարդները թույլ են՝ սխալ կլինի, քանի որ կան լավ  դերասաններ»:

Լիլի Էլբակյանը այս թեմայի շուրջ հավելեց նաեւ. «Կարեւորն այն է, որ մարդիկ շատ էլ լավ տարանջատում են լավը վատից, այսօր նրանք, ովքեր ուզում են լավ աշխատանք տեսնել, միեւնույն է, գալիս են թատրոն, նրանք միեւնույն է լավ երաժշտություն են լսում, միեւնույն է հիշում են լավ դերասաններին: Կարծում եմ՝ սա արդեն շատ մեծ բան է»:

Խոսելով թատրոն այցելող հանդիսատեսից՝ հարցին, թե ինչո՞ւ են կոմերցիոն ներկայացումների հանդիսատեսն անհամեմատ շատ, դերասանուհին նշեց. «Յուրաքանչյուր գովազդվող բան ավելի դյուրամատչելի է, նրանք նայում են գովազդը ու գալիս են տեսնեն արդյոք լավ ներկայացում է: Մի բան եմ նկատել՝ այն մարդիկ, ովքեր կարիք ունեն թատրոնով իրենց ծարավը հագեցնելու, թատրոն չեն գալիս մի անգամ, նրանք կարող են նույն ներկայացումը 15 անգամ գան եւ դիտեն, էս դեպքում, ո՞րն է ավելի թանկ, այն որ կոմերցիոն ներկայացումների հանդիսատեսը թվով ավելի շատ են, թե նրանք, որ նույն ներկայացումը ուզում են դիտել 15-րդ անգամ»:

Առաջիկայում Խամաճիկների պետական թատրոնում, ուր Լիլին որպես ռեժիսոր է հանդես գալիս, առաջին անգամ ցույց կտա իր դերասանական խաղը. «Խամաճիկների թատրոնում երբեք դերով հանդես չեմ եկել, բայց հիմա մի առաջարկ ունեմ՝ խաղալու Հրանուշ Չիչակյանի բեմադրությամբ «Մերի Փոփինս» ներկայացմանը, որտեղ պետք է մարմնավորեմ հենց Մերի Փոփինսին: Շատ ոգեւորված եմ՝ հուսամ լավ կստացվի: Իսկ որպես ռեժիսոր ծրագրեր ունեմ եւ մանկական, եւ  մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ առումով»,- պատմեց նա:

Խոսելով սերիալներում նկարահանվելու ծրագրերի մասին՝ Լիլի Էլբակյանը նախ պատեց. «Վերջերս մի առաջարկ ստացա սերիալներից մեկի կողմից ու մերժեցի, իսկ հիմա էլ ավելի ուրախ եմ մերժելուս համար,- ապա հավելեց,- իհարկե, լավ ու ինձ համար ամեն առումով հարմար առաջարկ ստանալու դեպքում սիրով կհամաձայնվեմ»:

Դերասանուհին առաջարկներն ընդունելու հարցում իր սկզբունքներն ունի. «Առաջ ամեն ինչ էի մերժում, իսկ հիմա մտածում եմ, որ կան դերեր, որոնք այս տարիքում չմարմնավորելու դեպքում գուցե այլեւս չկարողանամ: Ինձ համար ամենակարեւորը այն է, որ տվյալ գործը ստեղծագործական հետաքրքիր աշխատանք է, պետք է հասկանամ, որ «գրդոն» չի լինելու: Եթե հասկանում ես, որ այդ գործն ուղղակի «խնդալու» համար է, այլ ոչ թե ծիծաղելու, ուրեմն չարժե մասնակցել: Իհարկե, կարեւոր է նաեւ գումարային կողմը, եթե ինձ առաջարկում են գումար, որի արդյունքում ես ժամանակ եմ վատնելու, իսկ վաստակած գումարն էլ ծախսվելու է միայն դայակ վարձելու վրա, ուրեմն ավելի նպատակահարմար է չմասնակցել, այսինքն՝ պետք է փոխադարձ շահավետ լինի համագործակցությունը: Մենք սովորել ենք, որ պետք է ստեղծագործենք հանուն արվեստի, այլ ոչ թե հանուն փողի, թեպետ դերասաններն էլ պետք է ապրեն, արդյունքում առաջանում է երկու ծայրահեղություն: Գումարի իմաստով էլ դերասանը պետք է իմանա իր գինը, բայց եւ պատրաստ լինի լավ աշխատանքում խաղալու համար գնալ զիջումների. իհարկե խոսքը կինոարտադրության մասին է, այլ ոչ թե թատրոնի. Թատրոնում պատրաստ եմ անգամ անվճար աշխատել»,- պատմեց դերասանուհին ու հավելեց.

«Այսօր անկախ մասնագիտությունից բոլորը ցանկանում են հայտնի դառնալ, աստղ դառնալու մոլուցքը գրավել է շատերին ու իրականում էլ շատ դժվար է դիմակայել այդ գայթակղությանը: Գուցե ես այդ խնդիրը չունեմ, որովհետեւ ծնվել եմ հայտնի դերասանների ընտանիքում ու անկախ ինձնից ինչ-որ չափով հայտնի եմ եղել հենց սկզբից: Մի անգամ ամուսնուս հետ քննարկելիս ասացի՝ կենդանաբանական այգում ամենաշատը ո՞ւմ վանդակի շուրջ են մարդիկ հավաքվում՝ կապիկի, իսկ կապիկ լինելը դեռ արվեստ չէ»:

Իսկ վերջում Արմեն եւ Աննա Էլբակյանների դստերից հետաքրքրվեցինք, թե դերասանների ընտանիքում մեծանալով եւ այժմ էլ իր երեխաներին արվեստագետների ընտանիքում մեծացնելով, ծնողների տված դաստիարակության, ո՞ր հատկանիշներից կհրաժարվի եւ որոնք կպահպանի, Լիլի Էլբակյանը պատասխանեց. «Ծնողներիս նման երեխաներիս անպայման կդաստիարակեմ ստեղծագործական ազատության մթնոլորտում, ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք անկախ իրենց մասնագիտությունից սիրեն արվեստն ու բնությունը, բայց դա կանեմ առանց պարտադրելու, ուղղակի կծանոթացնեմ: Իսկ թե ինչը չեմ անի՝ ասեմ, որ արդեն էդպես չեմ անում. Ես ու եղբայրս մեծացել ենք թատրոնի կուլիսներում, իսկ ես իմ երեխաներին գրեթե չեմ տանում ինձ հետ աշխատանքի: Ես դա չեմ անում ոչ թե, որ դա վատ է, այլ հիմա կարծես թե երեխաներին ուրիշ կերպ ենք մեծացնում, ավելի համակարգված, ինչին ես էլ եմ սովորել: Չգիտեմ, գուցե այն, ինչ ես եմ անում ավելի վատ է, բայց ես ինքս էլ չեմ կարողանում աշխատել ու կենտրոնանալ, երբ երեխաներս հետս են, գուցե մեծանան, դա էլ փոխվի: Ամեն դեպքում՝ ես երջանիկ եմ, որ ունեմ ծնողներիս նման ծնողներ ու շատ կցանկանամ ինքս էլ նրանց նման ծնող լինել երեխաներիս համար»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԳերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՄինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
Ամենադիտված