Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է ուսերիս կրեմ նրա դագաղը․ Իրանի նախագահ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի պատասխան Իսմայիլ Հանիայի սպանության՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն X սոցիալական ցանցում գրել է.
«Այսօր Իրանը սգում է մի մարդու, ով կիսել է մեր վիշտը և ուրախությունը, դիմադրության ճանապարհի մշտական ու հպարտ ուղեկիցը, Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդը, Ալ-Քուդսի նահատակ հաջ Իսմայիլ Հանիան:
Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է ուսերիս կրեմ նրա դագաղը։
Նահատակությունը Աստծո մարդկանց արվեստն է: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, իսկ դիմադրության ու ճնշվածների
պաշտպանության ճանապարհը կշարունակվի ավելի վստահ և ամուր, քան երբևէ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունն ու պատիվը, իսկ զավթիչ ահաբեկիչները կզղջան իրենց վախկոտ արարքի համար։ Իրոք, Աստված Ամենակարող է, Նա է վրեժխնդրության տերը»: