Հայտնի է դարձել Մարիա Տերտերյանի մահվան պատճառը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին էր։ Հուլիսի 7-ին Մարիայի քույրը՝ Քրիստինա Մանգասարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Մարիա Տերտերյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված է Էկվադորում, չի կարողանում շարժվել, խոսել․ «Պատճառը բակտերիալ մենինգիտն է, որը, ինչպես ցույց են տվել թեստերը, զարգացել է մակաբույծից, որը կարող էր օրգանիզմ ներթափանցել սննդի միջոցով:
Հիմա Մաշան պարալիզացված է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»։ Քույրը նաև դրամահավաք էր կազմակերպել Մարիային օգնելու նպատակով՝ նշելով, որ իրավիճակը շատ բարդ է ու ծանր․ «Էկվադորում, Մաշան բացի ընկերներից ոչ ոք չունի, նա երկար բուժման ու ապաքինման կարիք ունի, իսկ ընկերը ստիպված է Մաշային տեղափոխել Հայաստան»։ Վերջերս Քրիստինան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Մարիան կրկին չի կարողանում ինքնուրույն շնչել, ինչպես նախկինում, չի կարողանում սնունդ կուլ տալ, խոսել, շարժվել, թոքերի արհեստական օդափոխություն է միացվել, իսկ ստամոքսում կա խողովակ, որի միջոցով ստանում է սննդանյութեր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live