Արտակարգ դեպք՝ Տավուշում. հողազանգվածը լցվել է աշխատակցի վրա, ով տեղափոխվել է հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, հողազանգվածը փլուզվել է և լցվել աշխատակիցներից մեկի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիերը իրենց ուժերով հողազանգվածի տակ մնացած աշխատակցին դուրս են բերել և տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի և շինարարությունը կատարող կազմակերպության տվյալները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live