Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել ՆԱՏՕ-ից հեռացնել Թուրքիային
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքների, հայտարարել է, որ Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից, փոխանցում է Reuters-ը։
«Էրդողանը Թուրքիան դարձրել է իրանական չարիքի առանցքի մասնակից»,- ասել է Կացը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան, որը սպառնում է ներխուժել Իսրայել, ընդունում է ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին, որի դեմ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում 2023թ․ հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակումից հետո։
Ավելի վաղ Կացն Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ։