Գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, 2025-ին ՀՀ մուտք է գործել ավելի շատ մարդ, քան՝ դուրս եկել. ՆԳ նախարար Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Ֆուդ-բլոգերը մահացել է՝ երկրի ամենաթունավոր խեցգետինը ուտելուց հետո Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին


Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.5 տոկոս

Հասարակություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. փետրվարի 22-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105.5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են. արդյունաբերությունը` աճի տեմպը կազմել է 115.7%, ծառայությունները` աճի տեմպը կազմել է 105.1%, շինարարությունը` 105.1% և գյուղատնտեսությունը` 101.5%: Առևտրի շրջանառության աճի տեմպերը կազմել են 97.3%:

Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ զգալի աճ է արձանագրվել շինարարության ոլորտում (5.1%): Տնտեսական ակտիվության ցուցանիշի, մասնավորապես շինարարության և արդյունաբերության աճերին դրական է նպաստել նաև 2015թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների աճը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոնշյալ դրական ցուցանիշները արձանագրվել են խիստ անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում (պղնձի համաշխարհային գների անկում, տրանսֆերտների նվազում, Ռուսաստանի տնտեսության անկում և դրանից բխող հետևանքներ և այլն):

Ընդհանուր առմամբ, 2016թ. հունվար ամսվա դրական միտումները պայմանավորված են նախորդ ժամանակաշրջանում վերը նշված, ինչպես նաև տնտեսության դիֆերսիֆիկացմանը և ՓՄՁ զարգացմանն ուղղված աշխատանքներով և դրված հիմքերով, հատկապես արդյունաբերության ոլորտում: Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 129.4%, էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում` 100.4%:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2015թ. հունվարի համեմատությամբ 2016թ. պղնձի գները նվազել են 20.4%-ով, իսկ մոլիբդենինը` 41.7%-ով):

Հանքագործական արդյունաբերության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մի շարք ընկերություններ, որոնք 2015թ. 4-րդ եռամսյակում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ (արտադրական գործընթացը կասեցվել էր) և պաշարների գնահատման աշխատանքներ, արդեն սկսել են արտադրանքի թողարկումը, միաժամանակ շահագործման մեջ են դրվել նոր արտադրական հզորություններ:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում. «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` 3.6 անգամ, «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 2.2 անգամ, «Հագուստի արտադրությունում»` 168.3%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 157.8%, «Մեքենաների և սարքավորանքի արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում»` 127.4%, «Խմիչքների արտադրությունում» աճի տեմպը` 121.9%, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` 106.4%, «Դեղագործ ական արտադրանքի արտադրությունում»` 104.6%: Աճ գրանցած ենթաճյուղերի տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունում կազմում է 50.2%: Ընդ որում վերը նշված բոլոր ենթաճյուղերի արտադրանքի արտահանման գծով գրանցվել են աճեր ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ դեպի այլ երկրներ, նաև ընդլայնվել է վերջիններիս աշխարհագրությունը:

Չնայած որ անկում է արձանագրվել «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադ¬րությունում» և «Սննդամթերքի արտադրությունում», սակայն այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 2.7 անգամ, իսկ սննդի արտադրանքինը դեպի ԱՊՀ աճել է 30.6% և այլ երկրներ` 48.1%: Ադամանդների արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 25.0%-ով:

Հարկ է նշել նաև, որ նվազում գրանցած ենթաճյուղերի ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև գների նվազումը: Մասնավորապես, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգի տվյալների (բնեղեն արտահայտությամբ), աճ է գրանցվել հետևյալ ճյուղերում.

– այլ ոչ մետաղական հանքային արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից ջրային հիմքով ներկերի գծով` 1.7%, սվաղի, լցանյութերի գծով` 68.4%, բետոնե բլոկների` 0.3%,

– հիմնային մետաղներ արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից մաքուր մոլիբդեն` 4.9 անգամ, կոնվերտերային պղինձ` 2.3 անգամ, ամրանների` 2.0 անգամ,

– ոսկերչական զարդերի արտադրություն` ձեռքի ժամացույցներ` 2.9 անգամ, իսկ ադամանդներինը` 2.4 անգամ:

Արդյունաբերության ոլորտի նշված դրական արդյունքները պայմանավորված են նաև 2015 թվականի ընթացքում իրականացված արդյունաբերության քաղաքականության ներքո իրականացված միջոցառումների արդյունավետությամբ:

2015թ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի սուբսիդավորվել են 16 ընկերության վարկերի տոկոսադրույքներ, բավարարվել է ստացած սերտիֆիկատների, կենսահամարժեքության փորձաքննության, որակի կառավարման համակարգերի ներդրման համար ծախսերի համաֆինանսավորման գծով 8 կազմակեր¬պության 12 հայտ: Կայացել են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» և «Yerevan Show» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսները:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի` մաքսատուրքի ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունների շրջանակում աջակցություն են ստացել 13 ընկերություններ:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար ամսին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%:

Հատկանշական է, որ, չնայած ձևավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշենք, որ միաժամանակ ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաև առևտրային հաշվեկշիռը:

Գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, 2025-ին ՀՀ մուտք է գործել ավելի շատ մարդ, քան՝ դուրս եկել. ՆԳ նախարար Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» Ֆուդ-բլոգերը մահացել է՝ երկրի ամենաթունավոր խեցգետինը ուտելուց հետո Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառովԱյսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԼարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Թրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստումԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխում Մադուրոյի ձերբակալմանը մասնակցած ավիակիրը Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Բազմազավակ մոր սառնարանում հայտնաբերվել են երկու նորածինների մարմիններ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը․ փաստաբան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու. Հրայր Կամենդատյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան Ակնկալում ենք երիտասարդների և նրանց ընտանիքների մասնակցությունը. Հրայր ԿամենդատյանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 13-ի համար Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Հայաստանում փակ ճանապարհներ կանՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչներըՀայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվելԴուբայում կհայտնվի յուրօրինակ օազիսԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն Մարուքյան112-ամյա երկարակյացը մահացել էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվելէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՆոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RTՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասին
Ամենադիտված