Որոշել են անարձագանք չթողնել եղբոր հայտարարությունը․ Բաքուն արձագանքել է Էրդողանի աղմկահարույց մտքին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ Բաքուն արձագանքել է Էրդողանի վերջին հայտարարությանը․
««Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները հիմք չունեն»։ Այս մասին «1News» կայքի հետ զրույցում ասել է «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան»՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունները, թե Անկարան, պաղեստինցիներին օգնելու համար, «կարող է Իսրայել մտնել. ինչպես դա արվեց անցյալում Լիբիայում և Ղարաբաղում»:
Ռիսկ չեն արել արձագանքել բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, բայց նաև որոշել են անարձագանք չթողնել իրենց եղբորից եկող այս հայտարարությունը։ Փաստն այն է, որ ադրբեջանական ողջ բանակը ղեկավարել է թուրքական կողմը՝ Բախտիյար Էրսայի գլխավորությամբ և Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հերքել այդ պարզ իրողությունը»։