Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Ի՞նչ սպասել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովից

Հասարակություն

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչներ կմասնակցեն այդ կարևոր միջոցառմանը:  Գագաթնաժողովը ցանկության դեպքում հայկականության պահպանությանն ուղղված կարող է իր մեծ դերը կատարել, ստեղծել ֆինանսական գործիքներ, նոր նախաձեռնություններ իրականացնելու, հայկական դարավոր ավանդույթների պահպանության, այն սերունդներին փոխանցելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար։ 

Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում: Լինի դա քաղաքական նպատակահարմարության, թե՛ անձնական նախընտրությունների ու քմահաճույքների դրսևորում: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ոչ թե փորձի խզել Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության կապերը, այլև, ընդհակառակը, ավելի զարգացնի, ամրապնդի, նաև փորձի համադրել Հայաստանի ու Սփյուռքի տարբեր գաղթօջախների, քաղաքական ու հասարակական կառույցների շահերը, օրակարգերը։ 

Առաջին հերթին Սփյուռքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի սոցիալական քաղաքականության համար։ 2023 թ. դեպի Հայաստան տրանսֆերտները՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած գումարները կազմել են 5 մլրդ 696 մլն դոլար։ Այդ գումարների ահռելի մասն այն փոխանցումներն են, որ Սփյուռքում բնակվողները կամ արտագնա աշխատանքի մեկնածները փոխանցել են իրենց ընտանիքներին՝ ապրելու համար։ 

Ոչ պակաս ուշագրավ են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից  ավանդույթ դարձած բարեգործություններն ու ներդրումները Հայաստանում։ Միայն մի քանի օրինակներ նշենք։ Հայաստանը զարգացնելու և շենացնելու ավանդույթով տարված հայրենիքում մեծ ներդրումներ են կատարել Հովնանյան եղբայրները ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և բազմաթիվ այլ ձեռնարկություններ, վերջինս մի քանի տասնյակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ամերիկահայ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած գումարներով 2000-ականների սկզբին ահռելի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Հայաստանի ենթակառուցվածքներում։ 

Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակ հանգանակություններ են կազմակերպել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Նվիրաբերված գումարները ծախսվել են Հայաստանում և Արցախում սոցիալական հարյուրավոր ծրագրեր իրականացնելու համար։ Սիրիական պատերազմի մեկնարկից հետո հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, բերեցին իրենց բիզնեսը կամ նորը հիմնեցին՝ հարստացնելով Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը։ 

Պետք է նշենք, որ հայկականության պահպանության գործում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի հայկական եկեղեցին: Վերջինս դարերով հայկականության ու հայկական ավանդույթների պահպանման հիմնական կենտորնն է եղել: Բայց Հայ առաքելական եկեղեցին վերջին շրջանում հայտնվել է գործող իշխանությունների թիրախում։ Ընդհուպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։

Շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել էր դադարեցնել «Շողակաթ»-ի ֆինանսավորումը։ Նա դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին, առաջարկել էր 206 մլն դրամը փոխանցել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին՝ հարստացնելու իր մշակութային-կրթական հաղորդումների բազան։ Ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդից նշել էին, թե նոր հեռուստատեսություն կարող են ստեղծել լրացուցիչ 6 մլրդ դրամ ունենալու դեպքում, մինչդեռ Հանրային հեռարձակողի խորհուրդը «Շողակաթ»-ին պատվիրում է մշակութային, կրթական ու ճանաչողական բնույթի հաղորդումներ, որի դիմաց վճարում է տարեկան 206 միլիոն դրամ։ Այդ հատկացված գումարի մի մասը պետական բյուջե է վերադառնում՝ 22-ը հարկերի ու 73 միլիոնն էլ հեռարձակման համար։

Չեմ ցանակնում որպես բարոյախոս թվալ, բայց բնական է, որ իշխանությունը փորձում է հոգևոր ալիքին տրամադրված չնչին գումարները ներկայացնել որպես բեռ պետական բյուջեի վրա։ Եթե ՀՀ իշխանությունը չի ցանկանում փող ծախսել նման կարևոր հեռուստաալիքի համար, այդ «բեռը» կարող է իր վրա վերցնել քաղաքացիական հասարակության կողմից (նվիրատվություններ և հովանավորչություն), այլև սփյուռքը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում շատ կարևոր է արծարծել ֆինանսական գործիքների ստեղծման գաղափարը։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման դեպքում, այն կարող է դառնալ հայկականության պահպանության ֆինանսական լավագույն ներդրված մեխանիզմը։  Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ այդ  գագաթնաժողովը ցանկության դեպքում կարող է իր մեծ դերը կատարել ոչ միայն «Շողակաթ» հեռուստատեսությունը պահպանելու, այլև նոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ 

Ի վերջո, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը:

Ողջ աշխարհում հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համադրել ՀՀ պետականությունը գումարած Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին, հայկական դարավոր ավանդույթները։ Միայն այդպես կա զարգանալու ուղի…

Պետք է համախմբել բոլոր հայերին հայկականության պահպանության բանաձևն առաջ մղելու, այն իրագործելու և մեր սերունդներին զարգացած ու կայուն պետություն ու Սփյուռք փոխանցելու համար:

Հարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր
Ամենադիտված