Ադրբեջանի ամբիցիաները կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին, որքան 2022 թ.-ի աշնանից հետո. Աբրահամյան
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին:
Նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց արդեն երկրորդ` դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով: