Ադրբեջանում խիստ նվազել են երկաթուղային և ծովային բեռնափոխադրումների ծավալները
ՄիջազգայինԱդրբեջանում 2016 թվականի հունվարին երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 20,1 տոկոսով, իսկ ուղեւորների փոխադրման ծավալը` 19,3 տոկոսով նվազել են:
Այս մասին, ինչպես հաղրդում է«Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.infoկայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Կայքը հայտնում է, որ Պետվիճկոմի տվյալներով` 2016 թվականին ծովային բեռնափոխադրումերի ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 46,7 տոկոսով: Բեռների 38,6 տոկոսը կազմել են նավթային բեռնատեսակները: Ադրբեջանից ծովային փոխադրումների 89,3 տոկոսը կազմել են տարանցիկ բեռները:
Փետրվարի առաջին կեսին Ադրբեջանի նավահանգիստներով քաղաքացիների փոխադրումների ծավալը, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, պակասել է 42,9 տոկոսով: