Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը խիստ հսկողության տակ է վերցրել կուսակցության տեղական մարմինների վարչական շենքերը
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi MHP) Սամսուն, Թոքաթ, Քիրքրալերի, Թըրքդաղ և Չորում քաղաքներում, ինչպես նաև Էլիզաղ, Բայբուրթ և Գյումյուշանե նահանգներում ամբողջությամբ , խիստ հսկողության տակ է վերցրել կուսակցության տեղական մարմինների վարչական շենքերը:
Շենքերը պահպանվում են Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից: Խոսվում է, որ նման աննախադեպ միջոցառման հիմքում ընկած է MHP-ի հասցեին անանուն հնչեցված սպառնալիքը, որով սպառնացել են պայթեցնել երկրում կուսակցության բոլոր բաժինները:Հիշեցնեմ ,որ MHP-ն համարվում է ,,գորշ գայլեր,, ազգայնական խմբավորման քաղաքական թևը: