Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) Փարիզի օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտը կանցկացնի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մենամարտը կկայանա հուլիսի 29-ին` ժամը 23:50-ին:
Հիշեցնենք, որ այսիր Ֆրանսիայի մայրաքաղաքում կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը կներկայանա 15 մարզիկով ( 7 մարզաձև):