Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Հասարակություն

Արևորդի հասարակական կազմակերպությունը և Ucom ընկերությունը գործարկեցին մարզերում արևային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։ 

Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։ 

Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։ 

Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել են նաև քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտացման ուսանողները՝ որպես գործնական պրակտիկայի մի մաս։ 

Արևորդի ՀԿ-ի կողմից հրավիրած ինժեներների ուղղորդմամբ և հսկողությամբ ուսանողները տեղադրել են վահանակները, կատարել միացումները փոխակերպչին և այլն։

«Մարզային տարբեր համայնքներում արևային կայանների տեղադրման նախագիծը մենք Արևորդու հետ իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավել ու փաստերով գիտենք, թե որքան օգտակար է այն ոչ միայն բնապահպանության տեսակետից, այլ նաև տնտեսական իմաստով։ Վստահ եմ, նաև այս արևային կայանը թույլ կտա Նոյեմբերյանի քոլեջին խնայել բյուջեի գումարներն ու ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին։ Ոգևորիչ է, որ կայանի տեղադրումը կատարվել է բացառապես մեր ուսանողների և դասախոսական կազմի միջոցով, որոնց աջակցել են «Ռուբինար» կազմակերպության մասնագետները։ Արդյունքում ունեցանք կայան, որը կատարելու է երկու մեծ առաքելություն՝ ծառայելու է որպես դիդակտիկ տարածք, որտեղ մեր ուսանողները կարողանալու են պրակտիկ աշխատանքներ անցնել։ Երկրորդ մեծ հնարավորությունը, որ տալիս է կայանը՝ մեծապես թեթևացնելու է քոլեջի էներգետիկ բեռը», - ասել է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։ 

«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ամեն տեղադրված արևային կայան ոչ միայն կրճատում է ածխածնի արտանետումները, այլև ծառայում է որպես օրինակ և կրթական միջոց՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ անցնել մաքուր էներգիայի, որը նաև կլինի տնտեսապես շահավետ», - է ասել Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Իմ կուրսընկերների և վարպետների հետ տեղադրել ենք արևային կայանները, սարքել ենք հիմքն երկաթներով, ինվերտորն ենք տեղադրել և լարերը միացրել։ Այս պրակտիկայով ավելի շատ բան սովորեցի, քան դասագրքով կարող էի սովորել մեկ տարում», -  նշել է Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Հայկ Անանյանը։

Արևային կայանները կարևոր քայլ են քոլեջի կայունության ապահովման գործում, հաշվի առնելով հաստատության որոշումը՝ ամբողջությամբ անցնելու վերականգնողական էներգիայի։

Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ
Ամենադիտված