Ձերբակալվել է ռուս սպայի մեքենայի ենթադրյալ պայթեցնողը․ ինչ է նա ասել (տեսանյութեր)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ցուցադրել է Մոսկվայի հյուսիսում մեքենա պայթեցնելու համար կասկածվող Եվգենի Սերեբրյակովի՝ Բոդրումից Ռուսաստան տեղափոխելու կադրերը։
Ձերբակալվածն ասել է, որ ռուս սպայի մեքենան պայթեցնելու համար իրեն խոստացել են 10-ից 20 հազար դոլար։
— Նա սկսել է համագործակցել Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հետ 2023 թվականի փետրվարին։ Նա ինքն է նախաձեռնել։
— Ինչ-որ պահի Ուկրաինայի անվտանգության ծառայության Իլյա անունով կուրատորն առաջարկել է նրան վերացնել ռուս սպային։ Սպանության համար խոստացել են 10-20 հազար դոլար և Ուկրաինայի քաղաքացիություն։ Սերեբրյակովը համաձայնել է.
— Կուրատորի հետ հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ստամբուլում։
— Սերեբրյակովը Ռուզայի շրջանում բաղադրամասեր է ստացել զինամթերքի համար: Պայթուցիկները հավաքվել են կուրատորի հսկողության ներքո։
Տեսանյութերն այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live