Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից

Հասարակություն

Ինչպե՞ս ավելի քիչ ծախսել ու ավելի շատ գումար խնայել։ Այս հարցը տանջում է շատերին՝ թե՛ հասարակ մահկանացուներին, թե՛ խելահեղ հարստություն կուտակած օլիգարխներին, որովհետև բոլորն ուզում են եղածից ավելի լավ ապրել ու ավելի շատ գումար ունենալ, անգամ, եթե չեն խոստովանում։

Ընդ որում՝ այս հարցը ծագում է հերթական կասկածելի «Ելք հաշվից»-ը պարզաբանելուց հետո, երբ հասկանում ես, որ հաշիվներդ դատարկող միակ «զեղծարարը» հենց դու ես։ Եվ այսպես, Իդրամն ու IDBank-ը հավաքել են օգտակար խորհուրդներ՝ մի քանի պարզագույն միջոց, թե ինչպես կարող եք խնայել գումար՝ կրճատելով անիմաստ ծախսերն ու չզրկվելով կյանքի «փոքրիկ ուրախություններից»։

Չեղարկում ենք բաժանորդագրությունները

Վերանայիր քո բոլոր բաժանորդագրություններն ու չեղարկիր չօգտագործվողները։ Օրինակ՝ արդյո՞ք նույն սրտի թրթիռով ես սպասում այս ամսվա կոսմետիկ միջոցների անակնկալ բոքսին, ինչպես բաժանորդագրվելուդ պահին։ Կամ արդյո՞ք մարզվում կամ սնվում ես այն վճարովի հավելվածի ստեղծած ծրագրով։ Ու այսպես՝ խոսակցական անգլերենը զարգացնելուց մինչև հսկայական ծավալի «ամպային» հիշողության հավելվածներ՝ դու ծախսում ես ամսական մի քանի հարյուր դրամ կամ մի քանի դոլար յուրաքանչյուրի վրա, բայց ամսվա վերջում տպավորիչ գումար է կազմում։

Ծառայությունների ավելի լավ պայմաններ

Հաճախ առօրյա հոսքի մեջ չենք էլ նկատում, որ այն ծառայությունները, որոնցից օգտվում ենք, կարող էին ավելի լավ պայմաններով տրամադրվել։ Գուցե ինտերնետ կապի քո օպերատորն արդեն ավելի շահավետ փաթեթ ունի, կամ բջջային կապի փաթեթի ավելի լավ առաջարկ կա։ Երկու-երեք հազար դրամը գուցե սրճարանում մի բաժակ սուրճի գին թվա, բայց ո՞վ է ուզում անգամ փոքր գումար կորցնել։

Նվազեցնում ենք Բանկային ծախսերը

Այստեղ արդեն հաստատ շատ ասելիք ունենք․ եթե օգտվում եք վճարովի ֆինանսական հավելվածներից, ապա ճիշտ ժամանակն է անցնել բացարձակապես անվճար տարբերակներին․ Idram&IDBank հավելվածը՝ անհատների, իսկ IDBusiness Mobile հավելվածը՝ բիզնեսների համար լավագույն թվային ֆինանսական գործիքներն են, որոնք մի քանի հպումով թույլ են տալիս կատարել բոլոր տեսակի վճարումները։ Մի «խորամանկություն» ևս․ փակեք բոլոր հաշիվներն ու քարտերը, որոնք չեք օգտագործում։ Ինչու՞ վճարել սպասարկման համար կամ կուտակել դեբիտորական պարտքեր այն պրոդուկտների համար, որոնց գոյության մասին չեք էլ հիշում։ Մենք մինիմալիզմի ու խելամիտ սպառման կողմնակից ենք․ դու հաստատ կարիք չունես շատ քարտերի ու շատ հաշիվների, չէ՞ որ ամեն ինչ մի հավելվածով կարող ես անել։ Ու հետո՝ մի բան էլ․ կարող ես լիարժեք խնայել քարտերի սպասարկման վճարների վրա, եթե ձեռք բերես դրանք Idram&IDBank հավելվածի միջոցով։

Հետևում ենք ծախսերին

Գիտենք, որ ամենադժվար բանն է, ու գիտենք, որ «բոլոր ծախսերը գրի առնելը» դժվար է, երբ գումար ծախսելիս քո ուղեղը մթագնում է ու մոռանում ես ամեն բան։ Բայց մենք ունենք լուծում, ու չես հավատա, բայց դա նորից Idram&IDBank հավելվածն է։ Բանն այն է, որ «Պատմություն» բաժնում երևում են բոլոր ծախսերը, ու ձեռքով ոչինչ գրելու կարիք չկա, հետևաբար կարող ես հեշտությամբ հաշվել, թե ինչի վրա որքան գումար ես ծախսել, ու հաջորդիվ փորձել կրճատել այն բոլոր ծախսերը, որոնք ավելորդ են թվում կամ կարող էին ավելի համեստ լինել։

Չենք անտեսում բոնուսները

Գումար խնայելու ու եկամուտներդ ավելի խելամիտ ծախսելու համար պետք է օգտվել հնարավոր բոլոր առիթներից։ Երբ քեզ բոնուսներ, զեղչեր ու լոյալության միավորներ են առաջարկում, պետք է վերցնել։ Օրինակ՝ կարող ես հետևել Իդրամի նորություններին ու պարզել, թե Իդրամ QR-ով վճարելիս որտեղ կարող ես շահավետ զեղչեր ստանալ։ Հետո, Idram&IDBank հավելվածով կամ IDBank-ի քարտերով մի շարք գործարքների դիմաց կարող ես ստանալ idplus բոնուսներ ու idcoin լոյալության միավորներ, որոնք կարող ես օգտագործել նույն կերպ, ինչ սեփական գումարդ, ու լուրջ թիվ խնայել։ Դե խնայողական հաշվի վրա գումարը պահելու մասին չենք ասում, որ «չեղած տեղից» տոկոս կուտակելն էլ է շահ։

Հուսանք՝ հաջողվեց գոնե փոքր մոտիվացիա տալ գումար խնայելու համար։ Բայց եթե այս խորհուրդներին էլ հետևես ու էլի ոչինչ չստացվի, ուրեմն իմացիր, որ քեզ պետք է պարզապես շատ քնել։ Բայց Idram&IDBank հավելվածը հաստատ անօգուտ չի մնա քո հեռախոսում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ
Ամենադիտված