Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների հաղթահարման նպատակով 100 մլն դրամի չափով մարդասիրական օգնություն կտրամադրվի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունը հուլիսի 25-ի նիստին հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ-ում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live