Ռուսաստանն ընդունեց միգրանտների արտաքսման մասին օրենքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պետական Դուման հուլիսի 23-ին լիագումար նիստում երկրորդ եւ երրորդ ընթերցումներով ընդունեց օտարերկրացի քաղաքացիներին՝ ՌԴ տարածքում օրինական հիմքով չգտնվելու դեպքում ՌԴ-ից արտաքսելու մասին օրենքի նախագիծը։ Այսպիսով, արդեն գործող՝ դեպորտացիայի եւ վարչական արտաքսման ռեժիմներից բացի նաեւ վտարման ռեժիմ է գործելու։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Ռուսաստանի իշխանությունները սկսում են խիստ վերահսկողություն միգրացիայի ոլորտում եւ նրանք, ովքեր չեն պահպանում ռուսական օրենքները, կամ ովքեր կորցրել են ՌԴ-ում գտնվելու օրինական հիմքերը, չպետք է գտնվեն ՌԴ տարածքում։
Նոր վտարման կարգը գործելու է այն միգրանտների հանդեպ, որոնց փաստաթղթերի ժամկետը լրացել է արդեն, կամ որոնց փաստաթղթերը առ ոչինչ են ճանաչվել, կամ ովքեր որ կատարել են իրավախախտումներ։ Համաձայն նոր օրենսդրական կարգավորման վտարված միգրանտներին կմտցնեն հատուկ ռեեստր, իսկ միգրանտներն էլ պարտավորված կլինեն իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնել ոստիկաններին։
Նշվում է նաեւ, որ վտարման ռեժիմի տակ գտնվողները չեն կարողանա ամուսնանալ ՌԴ քաղաքացիների հետ, կամ գնել անշարժ գույք կամ ավտոմեքենա, կամ վերցնել վարկ եւ ազատորեն տեղաշարժվել երկրի տարածքով։ Նման կերպ փորձ է արվում կանխել օրինականացման մեխանիզմները օգտագործելով կարգավիճակի փոփոխության հասնելու փորձերը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live