Լուկաշենկոն ու Պուտինը հանդիպում կունենան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է Пул Первого հեռագրային ալիքը։
Լուկաշենկոն հայտարարված հանդիպումը կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցությունները հիմնականում փակ են լինելու։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է բանակցությունների մասին լուրերը։
«Այո, այսօր երկու նախագահների հանդիպում է լինելու»,- լրագրողներին ասել է նա։
BelTA-ն իր Telegram ալիքում պարզաբանել է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միության նախագծերի խթանումը, տարածաշրջանային անվտանգության հարցերը և միջազգային օրակարգը։