Մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը
ՍպորտԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-ին մեկնարկում է բռնցքամարտի Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են 9 բռնցքամարտիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը, այսօր երեկոյան կկայանա մարզիկների կշռման արարողությունը, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր են մեր մարզիկների մրցակիցները: Մենամարտերը մեկնարկելու են փետրվարի 23-ին:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: