Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Պակիստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի կանգնել Սաուդյան Արաբիայի կողքին Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում. Աբրահամյան Շաբաթվա վերջին սպասվում են տեղումներ Վթար. երկար ժամանակ ջուր չի լինի Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը


ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37-ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա մի տղամարդ՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
19–ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովԻրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Պակիստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի կանգնել Սաուդյան Արաբիայի կողքինՎարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում. Աբրահամյան Շաբաթվա վերջին սպասվում են տեղումներ Վթար. երկար ժամանակ ջուր չի լինի ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավnրվել է պատերшզմի սկզբում. NYT Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը ՉԼ․ «Բավարիան» ու «Ատլետիկոն» հաղթանակներ տարան, «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ․ այլ արդյունքներ Երևան-Երասխ ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ»-ին․ կա զnh ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 11-ի համար Մարտի 11-ին, 13-ին, 16-ին և 17-ին լույս չի լինելու2 ժամում 33 միլիոն դրամ. Գոռ Հակոբյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը․ ԼևիթԽոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Lincoln»-ը, «Hongqi»-ն, «Honda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատինԵրեք ռեկորդ՝ երեք տարեկանում․ Ստեփանավանի փոքրիկը գիտի այբուբենը, մեծերին ու Մենդելևի աղյուսակըՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Հայաստան մուտք գործելու համարՈրդուս մոտ հայտնաբերվել է դարի հիվանդությունը. Գոռ Հակոբյանը դրամահավաք է հայտարարելՄ-23 ԵԱ. ըմբիշ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրՀԷՑ-ը հայտարարություն է տարածել24 ժամ ջուր չի լինելուՕտարերկրյա բարեկամից ստացվող փոխանցումը չի հարկվում. ՊԵԿ փոխնախագահՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՈւռուցքաբանը անվանել է կրծքագեղձի քաղցկեղի երեք հիմնական ռիսկի գործոններԱյս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ. ՀՀ ԱԳՆՀայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՄոսկվան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի անվտանգային շահերըՍրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ Կարապետյան0Մեր ուշադրությունը կենտրոնացած է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա․ Փաշինյան Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՓաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված