Ապշերոնսկ քաղաքի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկ քաղաքում պայթյունի հետևանքով ավերվել է 100 քմ մակերեսով առևտրի կենտրոնի գրեթե ամբողջ շենքը, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Արտակարգ պատահարի պատճառը գազի պայթյունն է եղել։ Այժմ հրդեհն արդեն մարվել է, արտակարգ ծառայությունները փլատակների տակից դուրս են բերել մեկ մարդու:
Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ դա կարող է լինել դեղատան աշխատակից։
ԱԻՆ-ում հավելել են, որ պայթյունից հետո կան տուժածներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի նշվում: Ինչպես հայտնում են օպերատիվ ծառայությունները, տուժել է առնվազն 14 մարդ։
Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Ընթանում է որոնողափրկարարական գործողություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live