Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, որովհետև Մինսկի խումբը պահելու «կարիք չկա»։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»,-ասել է նա։