Ուկրաինայում Սաակաշվիլիի հավակնությունները «շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը»
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր հավակնությունները շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իմ հավականությունները խաղի նոր կանոնների արմատավորումն է, նոր քաղաքակական ընտրախավը՝ Ուկրաինայի կառավարության գլխավորությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Ուկրաինայի ներկայիս կառավարությունը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ զբաղեցնել նրա տեղը, այլ այն պատճառով, որ Ուկրաինայում չի կարող լինել այնպիսի կառավարություն, որը մարմնավորում է հետխորհրդային, օլիգարխիական, կոռումպացված բոլոր արժեքները»,- ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով կառավարության աղբյուրները, հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են մարտի սկզբին Սաակաշվիլիին հեռացնել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: