Այսօր Կոտայքի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են։ Ըստ InfoPort.am-ի ունեցած տեղեկությունների` մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։
Հիշեցնենք` ՆԳՆ-ն հաղորդել էր, որ վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9։30-ին, որտեղ նշվում էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։ Ըստ նախարարության՝ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա երկու զոհ։
Ըստ տեղեկությունների` վթարված ինքնաթիռը Յակ-52 է: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացվում` ներկա են բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live