Նոր մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների առողջական վիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։
Շիրակի մարզպետը հանդիպել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել տղաներին։
Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել։
Նշենք, որ շիրակցի մեկ զինծառայող էլ վթարի օրը տեղում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։