Թրամփը գերազանցում է Բայդենին. հարցման տվյալներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության մակարդակը ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարում ավելի բարձր է դարձել, քան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի աջակցությունը 14 առանցքային նահանգներում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ հեռուստաալիքի, հունիսի 27-ին Թրամփի հետ Բայդենի անհաջող բանավեճից հետո ԱՄՆ-ի 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ներկայիս նախագահը սկսել է զիջել իր մրցակցին նույնիսկ այն նահանգներում, որտեղ 2020 թվականի վերջին ընտրություններում հաղթել է նրան։
Հիմնական նահանգները ներառում են Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Փենսիլվանիան և Վիսկոնսինը: Բայդենի դիրքերը խոցելի են նաև Կոլորադոյում, Մինեսոտայում, Մենում, Նյու Մեքսիկոյում, Վիրջինիայում և Նյու Հեմփշիրում։
Տվյալները նաև ցույց են տվել, որ ընտրություններում Բայդենին փոխարինող չորս պոտենցիալ դեմոկրատ թեկնածուները նրանից առաջ են անցել ճոճվող նահանգներում։