Ալիևը մեկնում է Իրան
HeaderԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 23-ին կայցելի Իրան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
«Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը մեծ պատվիրակությունով փետրվարի 23-ին կայցելի Իրան»,- ասել է իրանցի նախարարը:
Նրա խոսքով՝ Ալիևի այցի ընթացքում ենթադրվում է Իրանի և Ադրբեջանի միջև մի շարք բնագավառներում 10-ից ավելի փաստաթղթեր ստորագրել՝ այդ թվում' «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի շրջանակում իրանական և ադրբեջանական Աստարա քաղաքները երկաթուղային ճանապարհով կապելու վերաբերյալ:
Virtualaz.org-ը հավելում է, որ քննարկման առարկա կհանդիսանան նաև Վրաստան գազի փոխադրման շուրջ Իրանի պլանները: