«Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում տանը 0-1 հաշվով զիջեց Մինսկի «Դինամոյին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0-0։
89-րդ րոպեին «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ինչից հետո 11-մետրանոց նշանակվեց երևանյան ակումբի դարպասին։ Ալեքսանդր Գավրիլովիչը հստակ իրացրեց 11 մետրանոցը։
«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ մրցելու է «Սլովան» (Սլովակիա) – «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ: «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live