Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավագ Ք․-ն նշված վնասվածքները ստացել հուլիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում Վեդի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի հետնամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Իսկ արդեն օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի:

Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Ռոբերտ Բ․-ի կողմից ձեռքերով մի քանի անգամ իր մարմնի տարբեր մասերին հարվածելու հետևանքով նա վնասվածքները ստացել:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: