Սևանում սկուտեր վարողը ոչ սթափ վիճակում է եղել․ նրան կանգնեցրել են
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։
Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները ժամը 15.30-ի սահմաններում Սևանա լճում նկատել են մի սկուտեր, որի վարորդը և ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ։
Սկուտերը կանգնեցվել է, ստուգվել է վարորդի սթափության աստիճանը։ Պարզվել է՝ ոչ սթափ վիճակում է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live