Հրդեհ Տավուշի մարզում. տան ներսում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզում` Այրում կայարանի մոտ գտնվող տներից մեկում, հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո հրշեջները 83-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 16:24-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19:27-ին: Տան ներսում հայտնաբերվել է Լ․ Դ․-ի (ծնված 1941թ.) դին:
«Երևանի ՀԷԿ»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները կվերացվեն մինչև օգոստոսի 10–ը. ՀԷՑ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live