Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Հասարակություն

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը 2021 թվականից «տեղեկատվական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ փորձելով ցույց տալ աշխարհին, որ աղտոտվում են տարածաշրջանի գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Սա պատահականություն չէ, կամ, առավել ևս, տարածաշրջանի «անաղարտ» բնության համար Ադրբեջանի անկեղծ մտահոգության հետևանքը չէ։ Սա ծրագրված, նպատակային արշավ է, որի վերջնանպատակը Հայաստանի եկամտի աղբյուր հանդիսացող ճյուղերի բնականոն գործունեությունը խաթարելն է։

Մեղադրանքներն «ավելի հիմնավոր» դարձնելու համար անթաքույց օգտագործում են հենց հայկական բնապահպանական ՀԿ-ների կողմից արված հայտարարությունները կամ զեկույցները։ Ընդհանրապես, երբ ասում ենք՝ «հայկական», դա պետք է պայմանական այդպես համարել՝ գրանցման երկրով, բայց ոչ գործունեությամբ։

Դեռևս անցած տարի հայկական և ադրբեջանական ՀԿ-ները ստորագրել էին նույն հայտարարության տակ, որով միասին թիրախավորել էին Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Անցած շաբաթ էլ այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի ընդունել է, որ իրենց զեկույցներն Ադրբեջանն օգտագործում է մեր երկրի հանքարդյունաբերության դեմ դատական հայցերի պատրաստման գործում, բայց դրանից հետո հերթական անգամ խոսել է ջրերի աղտոտվածության մասին՝ շարունակելով պետքական խաղալիք հանդիսանալ հարևան երկրի ձեռքում։

Իսկ Ադրբեջանն այս գործիքակազմն օգտագործելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական ՀԿ-ները ջերմ ողջունել են հայկական ՀԿ-ների հակահանքարդյունաբերական գործունեությունը։ Իսկ հայ ակտիվիստների Հայաստանի իսկ տնտեսության կարևոր ճյուղի դեմ մեղադրանքներն ուղղակի հնչել են ադրբեջանական TV-ին տված վերջիններիս հարցազրույցներում։ Անցյալ շաբաթ աննկատ անցած ասուլիսին հայկական ՀԿ-ի ներկայացուցիչը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների մեջ մեղադրեց ՀՀ հանքարդյունաբերության մեջ ներդրում անող ռուսական կապիտալին, թե նրանք աղտոտում են գետերը, հետո էլ Ադրբեջանին «քսի են տալիս» մեզ վրա։

Կարող էր թվալ, թե այս բավական անհեթեթ հնչող կոնսպիրոլոգիան, թե՝ ռուսական ընկերություններն իրենք իրենց դեմ «քսի են տալիս», պարզապես հակառուսականության դրսևորում է։ Բայց բավական է հիշել, որ այս նույն ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ տապալվեց ոլորտում միակ արևմտյան խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Տեղին է նաև հիշել, որ 2021 թվականի հուլիսին Ադրբեջանի բնապահպանության նախարարի տեղակալը հայտարարել էր, որ գերմանական ընկերությունը, որին այն ժամանակ պատկանում էր ԶՊՄԿ-ն, օգնում է հայերին Ադրբեջանը «թունավորելու» գործում։

Այստեղից եզրակացնում ենք, որ դա այն ժամանակ արևմտյան կապիտալով աշխատող ընկերություն էր, ոչ ռուսական, բայց Ադրբեջանի և Հայաստանի «բնապահպանների» հռետորաբանությունը, ինչպես նկատում ենք, կապիտալների փոփոխությունից չի փոխվել և ծառայում է մեկ նպատակի՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, որ Հայաստանում բնապահպան հռչակված տարբեր գրանտային կամ այլ անհայտ աղբյուրներից սնվող կազմակերպությունները և անձինք, հաճախ՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի, վարկաբեկում են Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղը։ Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, ավելի քան 10 տարի շարունակ գրել ենք այն մասին, որ բնապահպանական բարեփոխումների համար պայքարելու այլ մեթոդներ պետք է լինեն, քան Հայաստանի հանքարդյունաբերության անխնա վարկաբեկումը, որը մի օր օգտագործվելու է մեր դեմ։ Արդեն երկու տարի՝ Լաչինի միջանցքի փակումից ի վեր, ակնհայտ է, որ մեր նախազգուշացումներն ավելի քան հիմնավոր էին։ Բայց պետական շահերի ոտնահարումը նույն ոճով շարունակվում է։ Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾայստեղ անելիք չունի՞, երբ ակնհայտ է, թե ինչպես են հայաստանյան և ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ, պսևդոբնապահպաններ «պասերով խաղում»՝ զոհասեղանին դնելով Հայաստանի տնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

Տեղեկացնենք նաև, որ անցյալ շաբաթ հրավիրված ասուլիսում ևս, ասուլիսի մասնակիցներից և ոչ ոք չունենալով բնապահպանական համապատասխան կրթություն՝ վերջին ատյանի ճշմարտության նման հայտարարում էր, թե հայկական հանքերը աղտոտում են գետերը։ Միգուցե դա այդպես է, միգուցե՝ չափազանցություն է, բայց ո՞վ և ի՞նչ հարթակներում է իրականացնում այդ քարոզը՝ առանց փաստային հիմքերի և մասնագիտական կրթության, ի՞նչ նպատակով է դա արվում և ո՞ւմ կողմից է օգտագործվում, վաղուց արդեն ավելի կարևոր է, քան գետերի ջրերի զուլալությունը, որը խնդրահարույց է, ի դեպ, աշխարհում գրեթե ամենուր՝ անկախ հանքերից։

Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված