Մահացել է «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ, Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցած Մուշեղ Սաղաթելյանը:
Նա տևական ժամանակ՝ շուրջ 6 տարի գտնվում էր կոմայի մեջ:
2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել մի քանի հոդվածներով, դատապարտվել ազատազրկման և 11 տարի անց միայն՝ 2019-ին արդարացվել:
Նրա որդին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյան է, ով 44-օրյա պատերազմին մասնակցելու էր գնացել որպես կամավոր և այնտեղ էր գտնվում պատերազմի առաջին իսկ օրերից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live