Պայթյուններ Դամասկոսում. կան զոհեր
ՄիջազգայինՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շիաներով բնակեցված Սեյիդ Զեյնաբ թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
«Որոտացել է 2-4 պայթյուն։ Այս պահին զոհերի թիվը ճշտվում է, դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։ Տարածքը շրջափակված է»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը։