Մեր ուշադրությունը կենտրոնացած է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա․ Փաշինյան Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան «Super Sako and friends» համերգը՝ Լաս Վեգասում. թեժ երեկոյին ներկա են եղել Արմենչիկը, Արկադի Դումիկյանն ու այլ հայտնիներ


«Եթե սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրան հաջորդելու են Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու և Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցերը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր օրենքի փոփոխության թեման պարբերաբար հայտնվում է քննարկումների կիզակետում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ իշխանության եկած այս քաղաքական ուժի օրակարգային հարցերից մեկը եղել է սահմանադրական փոփոխությունները: «Օրակարգային այդ հարցն իրենց իշխանության գալու հիմքում էր, իշխանափոխության հիմնաքարերից, իսկ այս քաղաքական ուժի ամենաշահարկված քաղաքական դիվիդենտներից մեկը սահմանադրական նախորդ բարեփոխումներն էին, որոնք, ըստ այս պահին գործող վարչապետի և նախկին ընդդիմադիր գործչի, կատարվել էին կոնկրետ քաղաքական գործչի կողմից կոնկրետ քաղաքական նպատակահարմարության և ելքի համար:

Պատիվ եմ ունեցել լինել 2013-2015 թթ. գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ: Ամենօրյա ռեժիմով մասնակցել եմ գերծանրաբեռնված աշխատանքներին, և դա իմ մասնագիտական գործունեության լավագույն փորձն է եղել, որովհետև այնտեղ մեկտեղված էին մեր երկրի լավագույն իրավագետները, հեղինակավոր հետագիծ ունեցող անձինք: Սրան հղում եմ կատարում՝ պնդելու, որ բնավ քաղաքական հենք չունեին այս փոփոխությունները, և իրապես ահռելի մասնագիտական աշխատանք է կատարվել, քննարկումներ են եղել, տարաբնույթ տարբերակներ են քննարկվել, քննադատական խոսք է հնչեցվել մեկը մյուսի նկատմամբ: Այդ հանձնաժողովը, ի հեճուկս պիտակավորումների, բավականին բաց է աշխատել:

Պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով, թե՛ հայեցակարգի, թե՛ սահմանադրության փոփոխությունների նախագծերը ժամկետների պահպանմամբ ներկայացնում էին հանրությանը, հանրային լսումներ էին կազմակերպում երկրում: Ներկայիս քննադատների մեծամասնությունն այդ ժամանակ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ գեթ մեկ առաջարկով հանդես չի եկել: Քննադատությունը, աղմուկը զուտ իմիտացիոն բնույթ ունի, որովհետև գործնականում որևէ շոշափելի քայլ՝ առ իրենց կողմից խնդրահարույց թվացող պրոցեսներ, երբևիցե չի իրականացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների պրոցեսն ակտիվացնում է և առավել առանցքային, օրակարգային դարձնում Ադրբեջանի պահանջների համատեքստում: «Փոխվել է խոսույթը: Այս քաղաքական ուժը նախորդ տարի պաշտոնապես հայտարարեց, որ իրենց կողմից այդքան քննադատված և չարչրկված կառավարման ձևն իրենց հարմար է և փոփոխության չի ենթարկվելու, այսինքն՝ այս սահմանադրական փոփոխությունները կառուցվելու են խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու միտումով:

Երկրորդ՝ հունվարին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ոչ թե պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Այստեղ նյութաբանական և տեխնիկական էական տարբերություններ կան: Մասնավորաբար՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել, սակայն կաշկանդված են չորս անփոփոխելի հոդվածների և Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ: Այսինքն՝ գալիս ենք այն եզրահանգման, որ նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելու պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ պատրաստվում են փոփոխել մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է, որ մեր Երրորդ հանրապետության գոյության ընթացքում Ցեղասպանության ճանաչման պահանջի, Հայոց հարցի վրա միջազգային հանրության ուշադրության հրավիրման, մասնագիտական գործիքակազմերի կիրարկման և, առհասարակ, մեր ազգի՝ տասնամյակներ տևող աշխատանքների անկյունաքարում գտնվող հարցերն ամփոփված են Սահմանադրության նախաբանում: «Նախաբանը, որպես յուրաքանչյուր պետության հիմնական իրավական փաստաթղթի բնութագրիչ հատված, նկարագրություն և հղում է տալիս մեր Երրորդ հանրապետության ձևավորման հիմնաքարերին և նպատակային դրույթներին՝ հիմքում ունենալով հիմնադիր նախահայրերի պատգամները և Անկախության հռչակագրով սահմանված դրույթները: Այն ուղղակիորեն հղում է անում Անկախության հռչակագրին:

Ի՞նչն է վտանգը: Մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ դրան նախորդող բավականին տաժանակիր՝ մոտ հինգ տարի տևող հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Մեր պետության և մարդ-պետություն, մարդ-հասարակություն իրավահարաբերությունների, պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրա-իրավական հարաբերությունների զարգացման իրավահենությունը հիմնված է եղել 1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի վրա:

Այսինքն՝ մեր պետության իրավական հիմքն Անկախության հռչակագիրն է: Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն: Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,-ընդգծում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

Ինչպե՞ս է օրվա իշխանությունը սա հրամցնելու ժողովրդին՝ որպես «լավ ապրելու» թեզի շարունակությո՞ւն: Մելոյանը կարծում է, որ նրանք իրենց մանիպուլ յատիվ թեզերը զուգորդում են ավելի խորքային ու վտանգավոր գործընթացներին: «Հրավիրվեցին խորհրդարանական լսումներ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցման հարցով: Սա՝ այն դեպքում, երբ որևէ հարթության վրա երբևիցե ԵՄ-ի կողմից չէր բարձրաձայնվել, քննարկվել կամ խորհրդակցվել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Այս մակարդակում այս հարցի բարձրացումը զավեշտ է և ակնհայտորեն գերմանիպուլատիվ բնույթ ունի: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար բավականին ականջահաճո է ԵՄ-ին անդամակցելու փաթեթավորմամբ հրամցվող հրուշակեղենը: Սակայն դա գոնե չնչին տոկոսային հարաբերակցությամբ պետք է իրատեսական լինի:

Պետությունն իրավունք չունի իր քաղաքացուն այդքան հիմարացնել և պետական ինստիտուտներին տրված գործիքակազմերն ու պետական ռեսուրսներն այդ նպատակով կիրարկել: Կարող էր վիզայի ազատականացման ենթատարրի կյանքի կոչման պրոցես քննարկվել որևէ հարթությունում, սակայն պետք է ընդգծել, որ թե՛ Սահմանադրությունը, թե՛ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն ունեն հստակ սահմանված դեպքեր, թե երբ ու որ հարցերով են հանրաքվեներ անցկացվում: Վերպետական մարմնին, օրինակ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցը հանրաքվեի առարկա է:

Սահմանադիրը դա դարձրել է հանրաքվեի առարկա՝ այդ որոշման լիազորությունը ընձեռելով և պատվիրակելով ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Ոչ թե պետական ինստիտուտները և պաշտոնատար անձինք, այլ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն որոշելու որևէ վերպետական կառույցին միանալու հարցը: Բայց պետք է ընդգծել, որ նման հարց օրակարգի որևէ մակարդակում բացակայում է: Եթե ԵՄ-ի հետ փոխհարաբերության հարց լիներ, այն միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրի լուծման առարկա է, միջազգային պայմանագրերի վավերացման համար ունենք այլ գործընթաց, ըստ Սահմանադրության և օրենքների, դա հանրաքվեի ներկայացման առարկա չէ:Այսպիսով՝ զուգահեռաբար նկատում ենք, որ սկսել են նոր Սահմանադրության ընդունումը բարեհաճ փաթեթավորմամբ ներկայացնել հանրությանը, կրկին Օվերտոնի պատուհանն են բացում, որպեսզի մարդկանց նախապատրաստեն՝ դրական տրամադրելով նմանատիպ փոփոխության հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այն իրավիճակում ենք ապրում, որ մեր երկրում հակաիրավական, ապօրինի ընթացակարգերով, խախտելով Սահմանադրությունը, միջազգային իրավունքի և պրակտիկայի տրամաբանությունը, Հայաստանի Հանրապետությունից զիջվում են տարածքներ: «Սահմանադիրը Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության լիազորությունը պատվիրակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Այսօր, առանց հանրաքվեի տեսքով քաղաքացու կարծիքը հարցնելու, հանձնվում են տարածքներ Հայաստանի Հանրապետության կազմից՝ արդարացնելով դա այն պատրվակով, որ դրանք թշնամական հողեր են:

Երեք իրավական հակափաստարկ կարող եմ նշել: Այդ տարածքները գյուղեր են, որոնք իրենց տեղանուններով ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երկրորդ՝ այս տարածքների հայկական լինելու հանգամանքը փաստել է Կադաստրի պետական կոմիտեն՝ տալով այնտեղ բնակվող քաղաքացուն սեփականության վկայագիր, երրորդ՝ այդ գյուղերում ոչ վաղ անցյալում ընտրություններ են անցկացվել, որտեղ քաղաքացին իրացրել է իր ընտրական իրավունքը: Իրենց պնդումն ական է առ հանրություն ու պետականություն, որովհետև այն բացառապես երկրորդում ու կրկնում է ադրբեջանական պաշտոնյաների թեզերը: Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան որևէ պարագայում իրավունք չունի իրեն այդպիսի արդարացում թույլ տալ: Հողեր են հանձնում առանց միջազգային որևէ փաստաթղթի առկայության: Ու թույլ են տալու, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ և սակարկություններ ներկայացնի:

Ինչպե՞ս է հնարավոր առանց իրավահեն փաստաթղթի հանձնել հսկայական տարածքներ ու անվտանգության գեթ մեկ երաշխիք պարունակող պարտավորվածություն չստանալ Ադրբեջանից: Այն, ինչ այսօր իրականացնում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, չի տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային որևէ կանոնի ներքո: Այս պայմաններում, որ գերիներ ունենք Ադրբեջանում, ավելին՝ եթե անգամ մեկ գերի ունենայինք, չէր կարելի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Նրանք թղթի վրա պարտավորություն էին ստանձնել. եթե չես կարողանում դրա կատարմանը պահանջատեր լինել, ի՞նչ «խաղաղության պայմանագրի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտի 11-ին, 13-ին, 16-ին և 17-ին լույս չի լինելու2 ժամում 33 միլիոն դրամ. Գոռ Հակոբյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը․ ԼևիթԽոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Lincoln»-ը, «Hongqi»-ն, «Honda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատինԵրեք ռեկորդ՝ երեք տարեկանում․ Ստեփանավանի փոքրիկը գիտի այբուբենը, մեծերին ու Մենդելևի աղյուսակըՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Հայաստան մուտք գործելու համարՈրդուս մոտ հայտնաբերվել է դարի հիվանդությունը. Գոռ Հակոբյանը դրամահավաք է հայտարարելՄ-23 ԵԱ. ըմբիշ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրՀԷՑ-ը հայտարարություն է տարածել24 ժամ ջուր չի լինելուՕտարերկրյա բարեկամից ստացվող փոխանցումը չի հարկվում. ՊԵԿ փոխնախագահՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՈւռուցքաբանը անվանել է կրծքագեղձի քաղցկեղի երեք հիմնական ռիսկի գործոններԱյս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ. ՀՀ ԱԳՆՀայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՄոսկվան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի անվտանգային շահերըՍրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ Կարապետյան0Մեր ուշադրությունը կենտրոնացած է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա․ Փաշինյան Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՓաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՎիետնամից այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ․ ԱԳՆԻրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան «Super Sako and friends» համերգը՝ Լաս Վեգասում. թեժ երեկոյին ներկա են եղել Արմենչիկը, Արկադի Դումիկյանն ու այլ հայտնիներ Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Երևանում մեքենաներ են բախվել Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Ռուսաստանը Մերձավոր Արևելքի պшտերազմի միակ հաղթողն է. Եվրոպական խորհրդի նախագահ IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Ուկրաինայի հակամարտnւթյան կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան. Պեսկով Թուրքիայի օդային տարածքի խախտnւմն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին Կրեմլում հայտարարել են Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը օգնելու պատրաստակամության մասին
Ամենադիտված