Իրանը հրթիռներ է փորձարկում
ՄիջազգայինԻրանը մտադիր է փետրվար-մարտին ուսումնական մանեւրներ իրականացնել, որոնց ժամանակ կփորձարկի սեփական արտադրության հրթիռները։ Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին։
«Ուսումնական մանեւրնրի նպատակը հրթիռների եւ արտադրված տեխնիկական միջոցների փորձարկումն է, որոնք յուրաքանչյուր երկու ամիսը մեկ պետք է ստուգման ենթարկվեն»,-ասել է նա իրանական ռազմական IRINN հեռուստաալիքին։
Ֆիրուզաբադին չի հայտնել, թե ինչ տիպի հրթիռ է Իրանը մտադիր փորձարկել վարժանքների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։