Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։