ԵԱՀԿ նախագահը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է քաղաքական կամքի առկայության պարագայում: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: Անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը: Ես այս հարցում հայտնել եմ իմ դիրքորոշումը: Հավատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների և հատուկ ներկայացուցչի ջանքերով մենք կարող ենք հասնել երկարատև կարգավորման»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Դաչիչն ընդգծել է Մինսկի խմբի անդամ երկրների կողմից ստանձնած պարտականություններն աներկբա իրացնելու անհրաժեշտությունը: Նա կարևորել է նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները կյանքի կոչելու և երկակի ստանդարտներից խուս ափելու անհրաժեշտությունը: