Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Սուրեն Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:
«Այսօր Սահմանադրության օրն է։
Սահմանադրությունը միայն բարձրագույն իրավական փաստաթուղթ չէ, այն առավելապես ընկալվում է ազգային և պետական ուղենիշերի սահմանման գաղափարական քարտեզ:
Այն հզոր պետության և պատմական հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը:
Ցավոք, Սահմանադրության մեջ ամրագրված կենսական դրույթները և իդեալները իրական կյանքում հաճախ են ոտնահարվում, խեղաթյուրվում կամ պարզապես չեն գործում։ Իսկ վերջին տարիներին Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը` Անկախության հռչակագրի հղումներից մինչև ազգային ինքնությանն առնչվող գաղափարներ։
Սա մեզ համար իսկապես գոյաբանական սպառնալիք է։
Այդուհանդերձ, մենք պատասխանատու ենք մեր ժամանակի համար և վստահ, որ Հայաստանն իսկապես կհաղթահարի ներքին և արտաքին մարտահրավերները՝ դառնալով Օրենքի և Իրավունքի երկիր, իրավական պետություն, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունն ու բնական զարգացումը: