Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը հայտնել էին, որ սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։
«Հերթեր կան, և դրա պատճառը տուրիստական սեզոնի սկիզբն է: Մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների հոսքը զգալի աճել է, ինչը հանգեցրել է որոշակի կուտակումների: Խցանման մեջ գտնվող բեռնատարների քանակ չեմ կարող ասել, քանի որ ճանապարհին գտնվող բեռնատարների մեծ մասը 1-3 օր է, ինչ լքել են ՀՀ սահմանը, և դրանց մեծ մասը դեռ գտնվում է ճանապարհին»,- ասաց Հակոբյանը:
Ներկա պահին Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live