Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Հասարակություն![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/bac683ab5f12d0ddd388cfe733c1e3cf.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/e94ced42814a7f478aecf8cf6046a845.jpg)
![](disc/04-07-24/d54cd72f42a80d436c88fb15e89aa58d.jpg)
![](disc/04-07-24/6c8fc52753f14d7d1df811c34868158c.jpg)
![](disc/04-07-24/f2eebc277d775f517e5574e20c600b24.jpg)
![](disc/04-07-24/fd531545348aa674788abd40c212e6c3.jpg)
![](disc/04-07-24/099452a85e33865340df473af535dae2.jpg)
![](disc/04-07-24/6a146c30545e54894af20f5296ad8871.jpg)