ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջադեպ «Ստեյթ Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, մասնավորապես՝ մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել եւ, ըստ տեսանյութի, միջադեպը հրահրողը Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանն է:
Մեր ձեռքում հայտնված տեսանյութում արձանագրվում է, թե ինչպես է նա ռեստորանի սեղանը շուռ տալիս ու ռեստորանում կռիվ անում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքին ընթացք են տվել զինվորական քննչական վարչությունում, եւ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ կա անգամ վարույթ նախաձեռնված։
Ավելին մեր աղբյուրների պնդմամբ՝ մտավախություն կա, որ իրավապահները քննությունը օբյեկտիվ չիրականացնեն:
Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպով ի՞նչ քրեական վարույթ կա նախաձեռնված եւ ադյոք Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը որեւէ կարգավիճակ ունի սույն միջադեպի գործով։
Ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին. «Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ, նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ վարույթով դեռևս հարուցված չէ»:
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live