Ազատամարտիկների պողոտայում Toyota Camry մեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատամարտիկների պողոտայում (Դիմիտրովի փողոց)՝ «Էրեբունի» ամրոցի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան կայանված է եղել Ազատամարտիկների պողոտայի թիվ 26 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.43-ին, մարվել՝ 05.05-ին: Այրվում է Ազատամարտիկների պողոտայի թիվ 26 տան մոտակայքում կայանված Նաիրա Սիմոնյանին պատկանող «Toyota Camry» մակնիշի 34RV986 համարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ եւ սրահը` մասամբ, վնասվել է ավտոմեքենայի դիմապակին:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան: